Ուսումնասիրվել են Հայաստանի և Իրանի միջև արտահանման հնարավորությունները
Իրանից Հայաստան է եկել առևտրի ոլորտում մասնագիտացած երկու պատվիրակություն՝ ուսումնասիրելու Իրան-Հայաստան առևտրային համագործակցության խոչընդոտները և երկու երկրների միջև արտահանման հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդի հայտարարությունը:
Ըստ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության հաղորդագրության՝ Իրանի դեսպանատան առևտրի կցորդ Աքբար Գոդարին հայտնել է, որ նշված այցի ընթացքում պոլիմերի և պլաստմասսայի արտադրության ոլորտի գործարարների պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ աշխարհաքաղաքական խնդիրները, հայկական շուկայի կարևորությունը, օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև` համատեղ արտադրությանը առնչվող հարցերը քննարկելու համար:
