«Նիկո՛լ, Ալե՛ն՝ դավաճաննե՛ր»․ Կիպրոսում Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը դիմավորեցին «ըստ պատշաճի» (տեսանյութ)
Կիպրահայ Հակոբ Ղազանչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցի դեմ բողոքի ակցիա է անցկացվել Կիպրոսում:
«Նոր ցուցական ակտ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանի Կիպրոս այցելութեան առթիւ։ Կիպրահութիւնը մերժեց Ալէն Սիմոնեանի եւ իր պատուիրակութեան այցելութիւնը Կիպրոս»,- գրել է օգտատերը։
