Ալեքսանդր Կոչուբաևը լքեց դատական նիստերի դահլիճը
Այսօր նիստի ժամանակ պաշտպանն անհամաձայնություն է հայտնել դատարանի գործողությունների հետ՝ նշելով, որ այդպես էլ չի ստացել քննվող գործի ամբողջական նյութերը։ Դատարանը պաշտպանական կողմին տրամադրել է նյութերի միայն 75 հատորը և դրանց ծանոթանալու համար տվել մեկ շաբաթ ժամանակ։
Ի նշան բողոքի, Ալեքսանդր Կոչուբաևը լքեց դատական նիստերի դահլիճը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 2-ը։
