Ե՞րբ եք դադարելու գոնե Արցախի հարցով մանիպուլացնել հասարակությանը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Ձեր քաղաքական թիմի անդամներից մեկը պոպուլիզմի մրցույթ էր ուզում հայտարարել, հիմա ինձ մոտ տպավորություն է, որ մենք մանիպուլյացիայի մրցույթի մեջ ենք և ես ուզում եմ ասել, որ դուք այս հարցում մրցակիցներ չունեք։
Տևական ժամանակ է պնդում եք, որ Արցախը բանակցություններից դուրս է եկել 98 թվականից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ես իհարկե զարմացած չեմ, որ դուք շարունակում եք պնդել, որ Արցախը բանակցություններից դուրս է մնացել 2-րդ նախագահի օրոք, քանի որ հենց դուք եք հայտարարել, որ բանակցային նրբությունները Ալիևից եք ճշտել։ Ե՞րբ եք դադարելու գոնե էս հարցով մաիպուլացնել հասարակությանը։ Երբ եք ի վերջո պատրաստվում այցելել Արցախ։ Այս մասին վարչապետ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
