Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է, ուստի ՔՊ-ի չքվեարկությունը որևէ հետևանք չի ենթադրում. Արամ Վարդևանյան
Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է, ուստի ՔՊ-ի չքվեարկությունը որևէ հետևանք չի ենթադրում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց այաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Սրանով պարզապես այդ խմբակցությունը չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, ինչում ինքս որևէ խնդիր չեմ տեսնում։ Քննիչ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է ԱԺ-ի իրավասությունների տիրույթում»,- ասաց պատգամավորը։
ՀԻշեցնենք, որ քվեարկության էր դրվել Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 25 պատգամավոր, որոշումը չընդունվեց: Դեմ չկար, քանի որ ՔՊ-ն չքվեարկեց:
