Ռուբլին էժանացել է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 474 դրամ նվազագույն և 476 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 480․50 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 545 դրամ նվազագույն և 553 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 558 դրամ նվազագույն և 566 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 6.63 դրամ նվազագույն և 6.74 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6.85 դրամ նվազագույն և 6․97 դրամ առավելագույն փոխարժեքով:
