Բռնցքամարտի ԱԱ․ Պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ
Սերբիայում ընթացող բռնցքամարտի ԱԱ-ում պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ երեկ մրցապայքարից դուրս մնացին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 54 կգ քաշային Վահե Բադալյանն ու 71 կգ քաշային Արման Դարչինյանը: Երեկ հաղթանակ տարավ միայն գյումրեցի գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: Նա պարտության մատնեց Կոլումբիայի ներկայացուցիչ Կրիստիան Սալգադոյին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
