Պարեկային ծառայության ներդրման աշխատանքները կավարտվեն մինչև 2024 թ․-ի վերջ
Ողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման գործընթացը նախատեսվում է փուլային տարբերակով ավարտին հասցնել մինչև 2024 թվականի վերջը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Վերջինս նշեց․
«Այժմ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ։ Դրանք նախատեսվում է գործարկել 2022 թվականի ապրիլ ամսին: Տեղեկացնեմ, որ արդեն իսկ նախապատրաստվել է նշված ստորաբաժանումների նախնական կառուցվածքները և ֆինանսական գնահատականները, ընթացքի մեջ է անհրաժեշտ տրանսպորտային, նյութատեխնիկական, սպառազինային և այլ միջոցների ձեռքբերման ու ենթակառուցվածքների ձևավորման գործընթացը»:
