Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը քննող փորձագետներից 5-ի անունները հայտնի են
Հայտնի են «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը քննող փորձագետներից 5-ի անունները։ Փորձագետների անունները հայտնի դարձան այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում տեղի ունեցած հրատապ դատական նիստի ժամանակ։
Հանձնաժողովի մեջ ներառվելու են 10 փորձագետներ, ըստ այդմ, Չարչյանի առողջական վիճակը կքննեն հետևյալ հինգ մասնագետները՝ թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ փորձագետներից ոչ բոլոր էին նիստին ներկա։ Հաջորդ նիստը կկայանա վաղը՝ նոյեմբերի 2-ին` 15։30-ին։
