Կապանի օդանավակայանի թռիչքուղիների անմիջապես հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներ են. ՄԻՊ
Կապանի օդանավակայանի թռիչքուղիների անմիջապես հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներ են։ Այս մասին այսօր կայացածխ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նաև հավելեց․
«Սա շատ կարևոր է նաև Կապան քաղաքի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։ Ադրբեջանական ԶՈւ-ն, այստեղ տեղակայվելով, կարողանում են վերահսկողություն սահամանել ճանապարհների վրա, և ըստ էության, Կապան քաղաքի նկատմամաբ՝ վտանգելով բնակչության կյանքը։ Եթե անգամ կրակոցի նշույլ էլ չկա, միևնույն է, կյանքի իրավունքի խախտում է»։
