Ուզում ենք նոր քրեակատարողական հիմնարկ ստեղծել, որտեղ գտնվելն ինչ-որ իմաստով օրհնություն կլինի. նախարար
2022-ին նախատեսվում է բացարձակ նոր ՔԿՀ-ի ստեղծում, տարածքն արդեն որոշված է՝ «Էրեբունի» ՔՀԿ-ի նախկին տարածքում։ Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցի՝ ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Ունենք 12 ՔԿՀ, որոնցից 2-ը՝ «Կոշը» և «Հրազդանը», փակում ենք։ Սրանով չի ավարտվում քրեակատարողական համակարգը բարելավման նախագիծը։ Հաջորդ փուլում նախատեսում ենք միավորել ևս 2 կամ 3 ՔԿՀ, բայց մենք չենք պատարաստվում բոլոր աշխատակիցներին անգործ թողնել, նախատեսվում է 2-ի կամ 3-ի փակման դեպքում միավորում մեկ հիմնարկի ներքո։ 2022-ին նախատեսվում է բացարձակ նոր ՔԿՀ-ի ստեղծում, տարածքն արդեն որոշված է՝ «Էրեբունի» ՔՀԿ-ի նախկին տարածքում։ Եթե հաջողվի այս ծրագիրը, այս նոր ՔԿՀ-ն լինելու է մոդելային։ Ուզում ենք մի նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելն ինչ-որ իմաստով օրհնություն կլինի, որտեղ լավ պայմաններ կլինեն»,- ասաց նախարարը։
