Առուշանյանին կտեսակցեն, բայց չեն զանգի․ դատարանի նոր որոշումը
Դատարանը որոշեց թույլատրել Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի մերձավոր ազգականների հետ տեսակցությունները, բաց հեռախոսային հաղորդակցության արգելքը պահպանվում է։ Նիստը նախագահող դատավոր Գնել Գասպարյանը նշեց, որ դատարանն այս պահին նպատակահարմար չի գտել Առուշանյանին տեղափոխել «Գորիս» ՔԿՀ։
«Հաշվի առնելով նիստերի ինտենսիվությունը ՝ դատարանի ծանրաբեռնվածության հետ կապված: Այսինքն, ըստ դատավարի, նիստերն այս փուլում նշանակվում են բավականին երկար ժամանակ ինտերվալով եւ այս պահին այդպիսի անհրաժեշտություն չկա, որ Առուշ Առուշանյանի ներկայությունն ապահովելու համար նա գտնվի այն տարածքում, որտեղ գտնվում է դատարանը»,- ասաց Գնել Գասպարյանը:
