Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի փոխվի
Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի՝ սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման ժամկետները անցել են։
Բաղրամյանը նշեց, որ ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են:
