Դատական դեպարտամենտի ղեկավարը դատի է տվել Ստյոպա Սաֆարյանին. նա պահանջում է տուգանել Սաֆարյանին
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Ղազարյանը պահանջում է Ստյոպա Սաֆարյանին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՎԻՎՕ 206.17-րդ հոդվածի հիմքով։
Հայցադիմումը քննելու է դատավոր Գրիգոր Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Սաֆարյանին վարչական պատասխանատվության կանչելու մասին բարձրաձայնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի փաստաբանները՝ ԲԴԽ ներկայացված դիմումով, ինչն ուսումնասիրության առարկա էր դարձել։
