«Քանաքեռցի Տույի» սպանության գործով ձերբակալվածների թիվը 5-ն է. ձերբակալվել են նաև Տյուշի որդիները
Քանաքեռում երեկ՝ նոյեմբերի 11-ին, տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» եւ եւս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են նաեւ «Տյուշի» որդիները։ Վերջին ձերբակալվածը 19-ամյա երիտասարդ է։
