Քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, մերժեց մեր առաջարկը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Ընդդիմության պահանջով հրավիրվել էր ԱԺ խորհրդի նիստ: Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել էին, որ այսօր, ժամը 20:00-ին պետք է հրավիրել արտահերթ նիստ, որտեղ պետք է Նիկոլ Փաշինյանը գար և հաշվետվություն տար երկրում ստեղծված սահմանային իրավիճակի մասին. ԱԺ-ում տված իր ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ քաղաքական մեծամասնությունը, հերթական անգամ չարաշահելով իր լիազորությունները, մերժել է իրենց առաջարկը:
«Հետևաբար՝ մենք այս իրավիճակում չենք պատրաստվում գալ և քննարկել բյուջետային կամ ընթացիկ հարցեր, որոհետև մեր երկիրն ու օրակարգն այս պահին ուրիշ են: Այդ կապակցությամբ երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ», - հավելեց ԱԺ փոխնախագահը:
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում.
