Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ կարգավորման հարցը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի հետ բանակցություններում կքննարկի կազմակերպության աջակցությունը Ղարաբաղում և Մերձդնեստրում իրավիճակի կարգավորման հարցում։Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը.
«Նախատեսվում է անդրադառնալ նաև Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի աջակցությանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևյան քննարկումներին կազմակերպության միջնորդության հարցին: Նախատեսվում է քննարկել կազմակերպության հնարավոր դերը Կենտրոնական Ասիայի երկրներին աջակցելու հարցում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
