Ռազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ասեցին, որ պետք ա դիրքերը հանձնենք․ Երկրապահի փոխնախագահ (տեսանյութ)
Մենք միշտ էլ եղել ենք մի կուռ համայնք, որտեղ երկրապահ, Քաջարան համայնք կապ չի ունեցել, ամբողջությամբ ներգրավված ենք եղել 44-օրյա պատերազմում։ Այս մասին Քաջարանում ի աջակցություն Մանվել Փարամազյանի ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:
«Ռազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ասեցին, որ պետքա դիրքերը հանձնենք։ Ասեցինք, որ ճանապարհները գտնվելու են թիրախի տակ, չլսեցին, ասեցին ամեն դեպքում պետքա հանձնենք»,- ասաց նա։
