Ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Ապարանում
Ապարան, որտեղ այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում, բազմաթիվ ոստիկաններ են բերվել։ «Առավոտ»-ը նրանց լուսանկարել է ՔՊ-ի մրցակից Կարեն Եղիազարյանին պատկանող «Գնթունիք» սուպերմարկետում՝ սնունդ գնելու հերթի մեջ։ Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 7 ի 36 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
