Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր թափ են առել․ Էրիկ Ալեքսանյան
Այն ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերը, որոնց մենք ներկայացնում ենք, նրանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները ոչ միայն շարունակվում են, այլ նաև նոր թափ են առել։ Եթե երեք տարի առաջ իշխանափոխությունից հետո քաղաքական իշխանության կողմից որպես գործիք օգտագործվում էր ՀՀ դատախազությունը և հատկապես ՀՔԾ-ն քաղաքական հետապնդումների հարցի տիրույթում, ապա ներկա պահին մենք ունենք այն իրավիճակը, որ որպես գործիք նաև օգտագործվում է հենց դատական համակարգը։ Գոնե երեք տարի առաջ դատական համակարգը փորձում էր դիմադրել, ունեինք այնպիսի դատավորներ, որոնք անկախ ճնշումներից, փորձում էին ստանդարտից դուրս գործերով արդարադատություն իրականանցնել, կայանցում էին միայն Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան որոշումներ»։
