Վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 08:40–ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 26-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:
Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Անահիտ Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու որդի են:
