ՍԴ որոշմամբ Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. պաշտպան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ հենց այս պահին պատրաստվում է ներկայացնել դատարանին միջնորդություն՝ անհապահ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով։
«ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի»,- գրում է Ալեքսանյանը։
