Վարդենիսում ցուցարարները խարույկ են վառել փակ ճանապարհների վրա (տեսանյութ)
Ցուցարարները շարունակում են փակ պահել Վարդենիսի գլխավոր ճանապարհը: Ոստիկաններին չի հաջողվում բացել այն:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ցուցարարները խարույկներ են վառել փակ ճանապարհների վրա և պատրաստվում են երկար մնալ այնտեղ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունները, չհաշտվելով Վարդենիսում պարտության հետ, վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ, փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Այդ նպատակով նրանք ձերբակալել են «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին:
Վարդենիսցիները, հաջակցություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի, փողոց են փակել։
