Վրաստանում ենթամաշկային չիպերը կարելի կլինի ներընտելացնել արդեն 2022 թվականի մարտից
BioHax International շվեդական ընկերության ենթամաշկային չիպերը, որոնք պլանավորում է Վրաստան ներմուծել iPlus ընկերությունը, օգտատերերի համար հասանելի կդառնան արդեն 2022 թվականի մարտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Facebook-ում ընկերության Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Նախօրյակին iPlus Էլեկտրոնային տեխնիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Կախի Սեպիաշվիլին Sputnik Վրաստանին հայտնել է, որ չիպերը կարող են Վրաստան ներմուծվել արդեն հաջորդ տարվա հունվարին:
Չիպը ծրագրավորված է RFID հասարակ ծրագրի օգնությամբ, սակայն ունի հսկայական հնարավորություններ, այդ թվում՝ կարող է ներառել անձնագրային տվյալները եւ բանկային քարտի տվյալները: Ինչպես հաղորդել է Սեպիաշվիլին, Վրաստանում չիպերն ունենալու են սահմանափակ հնարավորություններ, ի տարբերություն միկրոսխեմաների, որոնք ընկերության կողմից արտադրվում են եվրոպական շուկայի համար:
Չիպերը, որոնք արտադրվում են BioHax International ընկերության կողմից, ներարկվում են ձեռքի բութ մատի մաշկի տակ:
