Արցախում կորոնավիրուսի 30 նոր դեպք է հաստատվել, 13 հիվանդ ծայրահեղ ծանր է
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 97 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 27.501 քաղաքացու հետազոտություն, որից 4.470-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
