Ռաֆիկ Հարությունյանը ցույց տվեց 8-րդ արդյունքը. ծանրամարտի ԱԱ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը։ 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 349 կգ արդյունքով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
