Գեղարքունիքում ճակատ-ճակատի բախվել են Niva-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
