Հրավիրվել եմ ոստիկանություն իշխանությունների հասցեին տվածս գնահատականների համար․ Ռուբեն Հակոբյան
Քաղաքագետ, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր, ժ.16.30, ինձ հրավիրել են Արաբկիրի ոստիկանություն։ Առիթը նոյեմբերի 26-ին ԱԺ խորհրդարանական լսումներին իշխանությունների հասցեին ստորև ներկայացված իմ ելույթում տրված գնահատականներն են։
Հրավերն ընդունել եմ»։
