Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել։
Ժանրի կանոններին համապատասխան ԱԱԾ-ն որոշել էր «գյոզով» իրականացնել Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունը՝ հավանաբար ապահովելով կալանքի հիմքերը, որը բարեհաջող տապալեցինք: Ժամը 14:00-ին կլինենք ԱԱԾ-ում:
Սա հերթական պետպատվերն է:
Հիշեցնեմ Նարեկ Մանթաշյանը մեղադրվում է ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելու մեջ:
Դե ինչ, պարոնա՛յք դհոլչիներ, կհանդիպենք դատարանում»:
