Որքան սեղմվում է արտաքին օղակը, Նիկոլ Փաշինյանն այնքան ուժգին է գործի դնում ռեպրեսիվ մեքենան․ Ագնեսա Խամոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ թուրքերը գաղտնազերծեցին Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Չավուշօղլուն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությամբ հանդես եկավ։ Գերազանցիկ աշակերտի նման այսօր ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատեց թուրք կոլեգայի ասածը, հերոսաբար արձանագրելով հատուկ ներկայացուցչի նշանակման կարեւորությունը։
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գաղտնի կապի, Բրյուսելյան բանակցությունների ֆոնին իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ մեքենան. «ասֆալտին փռեք» օպերացիայի շրջանակներում ձերբակալվել է Narek Samsonyan, Нарек Манташян-ը/ԱԱԾ ներկայանալուց հետո, ասֆալտի շոուն բեմադրել չի ստացվել/։
Ու որքան սեղմվում է արտաքին օղակը, Նիկոլ Փաշինյանն այնքան ուժգին է գործի դնում ռեպրեսիվ մեքենան՝ չգիտակցելով որ դա չի փրկի իրեն»։
