Բախվել են Volkswagen Touareg–ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի վերջնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Զավեն Հ.-ի վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Սամվել Մ.-ի վարած մոպեդը: Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է,իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
