Իրենց կուսակցական ենթակայության տակ են դնելու ամբողջ կրթական համակարգը․ Գեղամ Մանուկյան
Երկիրը, պետական կառավարման համակարգը 3 տարի շարունակ որբի գլուխ են դարձրել ու փորձարկում են անում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը նշեց․ «Հիմա կառավարությունը եկել ու առաջարկում է արագ, շըփ-թըփ կարգոով «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություններ անել։ Սիրելի ուսուցիչներ, ուսումնական հաստատություններում աշխատողներ, դպրոցներում երեխա ուղարկողներ կառավարությունն ուզում է Հայաստանում ամբողջ կրթական համկարգը գլխիվայր փոխել ՝ կառավարման իմաստով։ Ուղղակի իրենց կուսակցական ենթակայության տակ են դնելու ամբողջ կրթական համակարգը»։
