Նարեկ Մանթաշյանից հարցազրույց վերցնելու համար հիշիր՝ ինչքան մարդ էիր խառնում իրար․ Հովհաննես Հարությունյանը՝ Նանե Արզումանյանին
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նանե ջան, դաստիարակությունս թույլ չի տալիս, որ քո մասին արտահայտվեմ այնպես, ինչպես սազում է քո տեսակին, ինչպես կարտահայտվեի, եթե դու լինեիր արական սեռի ներկայացուցիչ, բայց կփորձեմ հնարավորինս կոռեկտ արտահայտել զգացողություններս քո տեսակի նկատմամբ.
Նախ ասեմ, որ եթե դու լինեիր արական սեռի ներկայացուցիչ, վստահ եղիր, որ չէիր ունենա այն «ձեռքբերումները», որոնք ունես այժմ, որովհետև ովքեր որ տալիս են քո ձեռքը այդ բերումները, բացառապես քո կենսոլոգիական «ունեցվածքի» համար են տալիս։
Հիշում եմ, մի անգամ առիթ ունեցել եմ քեզ հետ հանդիպելու, դե հակաիշխանական գործունեության շրջանակներում, երբ դու դեռ ամբողջ հոգով և սրտով «ատում» էիր իշխանություններին, երբ դեռ livenews -ի եթերներից արտահայտում էիր քո նողկանքը իշխանությունների նկատմամբ, այդ ժամանակ միակ բանը, որ տպավորվել էր ինձ մոտ քեզնից, այն էր, ինչի շնորհիվ դու այսօր պահանջարկ ունես իշխանականների շրջանում։
Նանե ջան, գիտեմ, վստահ եմ, դու քո այդ «ունեցվածքով» միշտ էլ կգտնես որոշ շրջանակներ, որտեղ քեզ լավ կզգաս։
Հ.Գ. Իսկ նկարի խորհուրդը, որ տեղադրում եմ, շատ դիպուկ նկարագրել է ընկերս` Нарек Манташян -ը , դեռ այս նկարը նոր հրապարակելու ժամանակ...
Հ.Հ.Գ. Նարեկ Մանթաշյանից հարցազրույց վերցնելու համար, հիշիր, ինչքան մարդ էիր խառնում իրար։ Էն ժամանակ դու լավ աղջիկ էիր....երևում»։
