Առաջին անգամ ՀՀ–ն հայտնվել է լրտեսական ծրագրեր օգտագործող երկների ցանկում․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանըն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Առաջին անգամ Հայաստանը, որպես պետություն, անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար։ Հայտնաբերվել է Մետայի–Ֆեյսբուքի եւ Սիթիզենլաբի կողմից։
Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ եւ այֆոնների համար։
Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։
Ավելի մանրամասն, թե ում են վարակել ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ․ youtu-be[.]net։ ՍՄՍ–ների եւ մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»։
