Թալինի համայնքապետ ընտրվեց ՔՊ թեկնածուն
Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ թեկնածուին առաջադրելու մասին ավագանու նիստում հայտարարարեց «Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը՝ նշելով, որ ուժի մեջ է մնում ընդդիմության ստորագրած համաձայնության հուշագիրը՝ կոալիցիա կազմել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:
Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն կուսակցության ցուցակի առաջին համար Տավրոս Սափեյանն է, ով եւս առաջադրվեց որպեսհամայնքապետի թեկնածու:
Տավորս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:
Նշենք, որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը:
