Կարո՞ղ ենք հիմա էլ ասել, որ ԵՊՀ-ն Փաշինյանի դուքյանն է. հարց՝ ԵՊՀ նորընտիր ռեկտորին
Շարունակելո՞ւ եք հայագիտության և հայ եկեղեցու դեմ արշավը, որն սկսել է գործող իշխանությունը․ նման հարց ուղղեցին լրագրողները ԵՊՀ նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։
Ի պատասխան լրագրողի հարցի՝ Հովհաննիսյանն ասաց, որ երբևէ հայագիտության ու հայ եկեղեցու դեմ արշավ չի եղել:
Լրագրողների դիտարկմանը, թե ժամանակին այս իշխանությունը հայտարարում էր, որ ԵՊՀ-ն Սերժ Սարգսյանի դուքյանն է, հիմա երբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Հովհաննիսյանն էլ՝ ռեկտոր, կարո՞ղ ենք ասել, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանն է. Հովհաննիսյանն ասաց. «Բուհը ապաքաղաքական տարածք է, ես քաղաքական հարցերի չեմ պատասխանելու»:
Հիշեցնենք, որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը 19 կողմ 5 դեմ ձայներով 5 տարով ռեկտոր է ընտրել միակ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանին։
