Փարիզում չեղարկվել են Ամանորի տոնակատարությունները
Փարիզի իշխանությունները չեղարկել են դեկտեմբերի 31-ին Ելիսեյան դաշտերում Ամանորին նվիրված միջոցառումները, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Դեկտեմբերի 31-ի երեկոյան Ելիսեյան դաշտերում նախատեսված տոնակատարությունները չեղարկվել են կառավարության հայտարարություններից հետո և առողջապահական մարմինների առաջարկությամբ», – ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքապետարանը հայտարարել է, որ համերգը և ավանդական պիրոտեխնիկական շոուն նույնպես չեղարկվելու են։
