Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են բեռնատարը, BYD-ն ու 06-ը. կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարահի 13-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի մոտ, բախվել են BYD, ВАЗ 06 և SHACMAN մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ հարվածի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
