«Աբսուրդ» բառը հենց այն ճշգրիտ բառն է, որով պետք է նման կարգի իրավիճակները բնութագրել. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Ուղղակի ինձ ապշեցնում է այսպիսի մեկնաբանությունները և ՍԴ որոշումն աբսուրդի հասցնելը։ Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Սիլվայի գործով» դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչ-որ անհեթեթ բաներ է ասվում, հարգելի դատարան ու չպետք է աբուսրդի հասցնենք։ Երբ Եվրոխորհրդի վեհաժողովին մասնակցելը զուգահեռվում է մաքրագիր անելու կամ աշխատասենյակում աշխատելու հետ։ Այլ կերպ չեմ կարող բնութագրել, որովհետև այսպիսի աբսուրդի հասցնել, այդ բառը հենց այն ճշգրիտ բառն է, որով պետք է նման կարգի իրավիճակները բնութագրվեն։ Այս երկրի պարտականությունն է ապահովել պարոն Գևորգյանի մասնակցությունը, ես ուղղակի զարմանում եմ այս ամենի վրա»։
Մանրամասները՝ Yerevan.today-ի տեսանյութում․
