«Կա-չկա մեզ Լոռիից մի կտոր վերադարձնելու է այս պայմանագրի դիմաց...». Մարինե Ֆարմանյանը ցիտել է վրացիների մեկնաբանությունները
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարդում եմ վրացական լրահոսը և վրացիների քոմենթները: Օրինակ՝ «Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին ընդունել է Հայաստանի վարչապետին և նրանք հանդիպման վերջում ընթրել են Թբիլիսիի ֆունիկուլյորում, ճոպանուղիով շրջել են Թբիլիսիի վրայով, որի ընթացքում Ղարիբաշվիլին ցուցադրել է քաղաքի առավել դիտարժան վայրերը»:
Վրացիների քոմենթները. «էդ հայը վատ խասյաթ ունի, դրան ոչ մի բան ցույց մի տվեք, կասի՝ սա մեր պատմական տարածքներն է ու միջոց կգտնի մեր եղածն էլ ադրբեջանցիներին հանձնելու...»:
Մյուս լուրը. « Հայաստանի և Վրաստանի վարչապետները պայմանագիր են ստորագրել Վերին Լարսի անցակետում հայկական բեռների համար «կանաչ լույսի ռեժիմ» սահմանելու մասին»:
Լուրն ընտիր է, վրացիների քոմենթները՝ ամաչեցնող. «կա-չկա մեզ Լոռիից մի կտոր վերադարձնելու է այս պայմանագրի դիմաց ...»:
Եզրակացություն. հող հանձնողը նույն կերպ է ընկալվում օդում, ջրում, ցամաքում և բոլոր երկրներում..․»
