Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն ձեռնամուխ են եղել «օմիկրոնի» դեմ պատվաստանյութի տարբերակի մշակմանը
Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերությունը, որոնք ավելի վաղ պատվաստանյութ են մշակել կորոնավիրուսի դեմ, ձեռնամուխ են եղել այն տարբերակի ստեղծմանը, որը նախատեսված Է օմիկրոն շտամի դեմ պայքարի համար: «Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մենք ձեռնարկեցինք նախնական քայլեր «օմիկրոնի» դեմ տարբերակային պատվաստանյութի արտադրության ճանապարին այն դեպքում, եթե այն հարկավոր լինի»,- դեկտեմբերի 22-ին մեջբերում Է AstraZeneca-ի հայտարարությունը Financial Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օքսֆորդի հետազոտական խմբի ղեկավար Սենդի Դուգլասի խոսքով՝ ադենովիրուսի հիման վրա պատվաստանութերը (որոնք արտադրում են, օրինակ, Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն) սկզբունքորեն կարող են օգտագործվել ցանկացած նոր շտամի ավելի արագ հակազդման համար, քան նախկինում ենթադրում Էինք: «(Դրանք) իրոք կարեւոր առավելություններ ունեն, հատկապես այնտեղ, որտեղ առավել շատ խնդիրներ են կապված պահանջարկի եւ լոգիստիկայի հետ»,- հավելել Է Դուգլասը:
Հետազոտողները կարծում են, որ կկարողանան անհրաժեշտության դեպքում պատվաստանյութի վերափոխակը մշակել 100 օրվա ընթացքում:
