Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Կարեն Դեմիրճյանի տիկնոջ մահվան կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։
Ցավակցությունս եմ հայտնում Դեմիրճյանների ընտանիքին ու մերձավորներին»,- նշված է ուղերձում։
