Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 04.Դեկտեմբերի.2025, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

5655 դոլար․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով». Hetq.am

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։ 

Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։ Ալբերտ Սուքիասյանի որդին՝ Խաչատուր Սուքիասյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, իսկ Վահագն Խաչատուրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։  Այս մասին գրում է «Հետքը»:

Դեռևս 1870-1880 թվականներին ներկայիս Արամի փողոց 3 հասցեում Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից կառուցվել է մեկհարկանի տուֆակերտ շինություն։ Երևանի պատմության թանգարանից ստացված տեղեկատվության համաձայն` Արամի 3 հասցեում գտնվում էին Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը և խանութները։ Խորհրդային տարիներին այդտեղ գործել է գրախանութ։ 19-րդ դարում կառուցված շենքի լուսանկարներ մեզ չհաջողվեց գտնել, բացառությամբ այս մեկից։ Ստորև ներկայացված լուսանկարի կենտրոնում և աջ կողմում երևում է «Մանկական աշխարհ» հանրախանութի կառուցումը, իսկ ձախ կողմում Մելիք-Օհանջանյանի տունն է։

Ճարտարապետ Վահագն Ասատրյանը, «Երևան» ամսագրում 2020 թ․ պատմելով Սոֆի Մելիք-Օհանջանյանի կառուցած շենքի մասին, նշել է, որ Արամի և Աբովյան փողոցների հատման մասում գտնված գրախանութը խորհրդային տարիներին արտաքինից աչքի չընկնող կառույց էր։

«Ինձ առաջարկեցին ներքին հարդարման և վերանորոգման նախագիծ։ Նախնական չափագրությունների ժամանակ պարզվեց, որ շենքը կառուցված է սև տուֆից և նախկինում ունեցել է առևտրական պասաժներին բնորոշ մեծ բացվածքներ։ Սովետական տարիներին բացվածքները փակել-փոքրացրել էին և քարե պատերը սվաղով ծածկել՝ ներսում գրադարակների պատ ստանալու համար։ Ես առաջարկեցի հիմնական վերանորոգումից բացի նաև հեռացնելով սվաղը՝ վերականգնել իր նախկին իրական տեսքը։ Բայց գրախանութի պետական ֆինանսավորումը կրճատվեց և նախագիծը չիրականացավ»,- նշել է ճարտարապետը։

Սեփականաշնորհումը՝ պայմանով 

Երբ բարձր տեխնոլոգիաների ներկայիս նախարար Վահագն Խաչատուրյանը (նաև՝ Վահագն Խաչատրյան) Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էր (1992-1996 թթ.), սկսվեց Արամի 3 շենքի և Արամի 5 հասցեի տարածքի սեփականաշնորհման գործընթացը։ Նախ Երքաղխորհրդի գործկոմը 1993 թ.-ին գրախանութի շենքը մշտական օգտագործման իրավունքով փոխանցեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին, որպեսզի շենքը վերակառուցի և «որպես հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործի»։

1994-ի մայիսի 25-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրինությունը դիմում է գործկոմին՝ խնդրելով գրախանութի շենքը հետ վերցնել, քանի որ ֆինանսական սուղ միջոցների պատճառով չեն կարողանում այն վերակառուցել։ Նույն ժամանակ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը ստանում է դիմում «Աստղիկ-1» արտադրական կոոպերատիվից, որ իրենք ցանկանում են վերակառուցել շենքը։ 1994 թ.-ին ստեղծված կոոպերատիվի նախագահը Խաչատուր Սուքիասյանի հայրն էր՝ Ալբերտ Սուքիասյանը։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը 1992-1994 թթ. ՀՀ արդյունաբերության նախարարության տնտեսական կապերի գլխավոր վարչության պետն էր, ապա` նախարարի խորհրդականը։

1994 թ.-ի մայիսին ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն չեղարկում է նախկին որոշումը և գրախանութի շենքը հատկացնում «Աստղիկ-1» կոոպերատիվին՝ վերակառուցելու և որպես ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն ու գրասենյակ օգտագործելու նպատակով։ Նույն որոշմամբ հաստատվում է գույքը մշտական օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանագիրը։ Պայմանագրի գինը կազմում է 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«Սույն պայմանագրով «Աստղիկ-1» կոոպերատիվը Երքաղխորհրդի գործկոմի վերոհիշյալ որոշմամբ իրեն մշատական օգտագործման իրավունքով հատկացված 0.0377 հա հողամասի համար, որը օգտագործվելու է «հայ նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն և գրասենյակներ» (կառույցի) շինարարության համար, պարտավորվում է 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքային բյուջե․․․․ փոխանցել /5655/ հինգ հազար վեց հարյուր հիսունհինգ ԱՄՆ դոլարին համաժեք դրամ՝ մուծման օրվա հաշվարկային կուրսով»,- արձանագրված է պայմանագրում։

Մեկ տարի անց՝ 1995 թ.-ին, Ալբերտ Սուքիասյանը դիմում է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ խնդրելով ազատել «Աստղիկ-1» կոոպերատիվին գույքի վարձավճարից (խոսքն այստեղ ոչ թե 0.0377 հա հողամասի մշտական օգտագործման 5655 դոլար վճարի, այլ դրա վրա գտնվող շենքի վարձակալության վճարից ազատելու մասին է)։ «Այժմ ընթանում են վերականգնման աշխատանքները, և մինչև շինարարության ավարտը շենքը շահագործման ենթակա չէ, ուստի խնդրում ենք Ձեր կարգադրությունը, հաշվի առնելով վերը նշվածը, մեր կազմակերպությանը վարձավճար մուծելուց ազատելու վերաբերյալ»,- իր դիմումում գրել է Ալբերտ Սուքիասյանը։

1995 թ.-ի դեկտեմբերի 15-ին Վահագն Խաչատուրյանը ևս մեկ որոշում է ստորագրել Արամի 3 հասցեի գույքի վերակառուցման մասին։ Որոշումից պարզ է դառնում, որ Արամի 3 հասցեում բնակվում է 4 ընտանիք, որոնց վերաբնակեցման համար անհրաժեշտ է եղել մեկ հատ 2 սենյականոց և 3 հատ 1 սենյականոց բնակարաններ ձեռք ՝բերել (Արամի 5 հասցեում էլ բանալիների արհեստանոց էր գործում)։ Գործադիր կոմիտեն որոշել է Արամի 3 և 5 հասցեները վերակառուցելու պայմանագիր կնքել «Աստղիկ-1» կոոպերատիվի հետ։ Արդեն պայմանագրում ուրվագծվում է գույքի վերջնական սեփականաշնորհման հեռանկարը։

Հայաստանի ազգային արխիվից ձեռք բերված պայմանագրում (ստորագրված 1995թ.-ի դեկտեմբերին) նշված է, որ «պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Արամի փողոց 3 և կիսաքանդ շենքերի առաջին հարկը նկուղային հարկի հետ միասին և Արամի 5 տարածքը հատկացվում են «Աստղիկ-1» կոոպերատիվին մշտական օգտագործման իրավունքով՝ իր միջոցներով վերակառուցման, աշխատանքային գրասենյակներ, արվեստի գործերի և այլ մշակութային արժեքների վաճառատուն կազմակերպելու, նկուղային հարկերում մշակույթի գործիչների ակումբ հիմնելու և այլ ծառայությունների համար»։ Վերակառուցումն ավարտելու ժամկետը սահմանվել է 2 տարի։ Նույն պայմանագրով՝ կոոպերատիվը շինարարության ավարտից հետո 3 տարի ժամկետով վարձակալության վճարից ազատվում է, քանի որ վերակառուցման տրվող Արամի 3 և 5 հասցեների շինություններն անպիտան են եղել։

Պայմանագրի «4-րդ» կետով էլ սահմանվել է․ «Շենքերի ըստ նախագծի վերակառուցումն ավարտելու պահից «Աստղիկ-1» կոոպերատիվը հանդիսանում է իր կողմից կատարված ներդրումների հետևանքով ստացված հիմնական և շրջանառու միջոցների սեփականատեր, վերջիններիս ֆիզիկական տեսքով առանձնացման հնարավորության դեպքում՝ ֆիզիկական տեսքով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում՝ արժեքային տեսքով»։ Իսկ պայմանագրի «5-րդ» կետով արձանագրվել է, որ կոոպերատիվը ձեռք է բերում վարձակալած շինությունների և տարածքների սեփականաշնորհման իրավունք և նախապատվություն։

Այսինքն, Ալբերտ Սուքիասյանի ստեղծած և ղեկավարած կոոպերատիվը նախ ստացել է Արամի 3 հասցեի գույքի մշտական օգտագործման իրավունք, ապա վերակառուցել և 1997 թ-ին դարձել է սեփականատեր։ Երևան համայնքին վճարել է ընդամենը 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Շենքը, չնայած վերը նշված որոշումներին, այդպես էլ չի դարձել հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառքի կենտրոն, այլ վերածվել է արվեստի հետ կապ չունեցող խանութների և գրասենյակների։

«Աստղիկ-1» կոոպերատիվը համաձայնեցրած նախագծով և շինթույլտվությամբ 1997 թվականին վերակառուցել է Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը՝ չպահպանելով նախկին շենքը։ Արամի 3 հասցեում կառուցվել է այլ լուծումներով տուն։ Վերակառուցված շենքի գլխավոր ճարտարապետը Արշակ Ղազարյանն է եղել։

«Աստղիկ-1» կոոպերատիվից՝ «Գռզո պլազա» ՍՊԸ-ին

Արամի 3 հասցեի շենքն այսօր պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, մինչ «Գռզո պլազա»-ի սեփականության իրավունքի գրանցումը շենքը պատկանել է «Աստղիկ-1» կոոպերատիվին։ 

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Աստղիկ-1» կոոպերատիվը ստեղծվել է 1994 թ.-ին։ Կոոպերատիվը 2010 թ.-ին վերակազմակերպվել է նույնանուն ընկերության՝ «Աստղիկ-1» ՍՊԸ-ի։ Այս ընկերությունն էլ նույն տարում անվանափոխվել է և դարձել «Գռզո պլազա» ՍՊԸ։ «Գռզո պլազա»-ն ունի 4 փայատեր, որոնցից երկուսը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրներն են՝ Էդուարդ Սուքիասյանը և Ռոբերտ Սուքիասյանը, մյուս սեփականատերը Խաչատուր Սուքիասյանի կինն է՝ Ռուզաննա Ասատրյանը, իսկ 4-րդ փայատերը մյուս եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի կինն է՝ Ասպրամ Տոնոյանը։ Բոլորն ունեն 25-ական տոկոս բաժնեմաս։

 

Վերաբնակեցվածների ճակատագիրն անհայտ է

Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1995 թ.-ի դեկտեմբերի 15-ի որոշման մեջ նշված վերաբնակեցվող ընտանիքների ճակատագրերն անհայտ են։ Որոշման մեջ նշված էր, որ գործկոմի բնակելի և ոչ բնակելի ֆոնդերի ձևավորման վարչությունը մեկամսյա ժամկետում Երքաղխորհրդի գործկոմ առաջարկություններ պետք է ներկայացներ՝ Արամի 3 շենքի բնակիչների վերաբնակեցման համար բնակարաններ գնելու կամ ազատված բնակարաններ հատկացնելու համար։ Բացի այդ, գործկոմի ֆինանսական վարչությանը հանձնարարվել է համապատասխան գումար տրամադրել վերաբնակեցման համար բնակարաններ գնելու նպատակով՝ օգտագործելով նաև հողի մշտական օգտագործման համար «Աստղիկ-1» կոոպերատիվի կողմից քաղաքային բյուջե փոխանցված 5655 դոլար գումարը։ Արամի 5 հասցեում գործող բանալիների վերանորոգման արհեստանոցին էլ տարածք պետք է հատկացվեր։

Հայաստանի ազգային արխիվից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1996 թ.-ի հունվար–փետրվար ամիսների և Սպանդարյանի շրջխորհրդի նույն ամիսների նիստերի արձանագրություններում վերաբնակեցման վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել։ Իսկ Սպանդարյանի շրջխորհրդի 1996 թ.-ի մարտ-դեկտեմբեր ամիսների նիստերի արձանագրությունները Ազգային արխիվ չեն փոխանցվել։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի (ներառում է նախկին Սպանդարյանի շրջանը) ղեկավար Ավետ Պողոսյանն էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ աշխատակազմում մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։

«Սիլ պլազայի» կադաստրային արժեքը 999 մլն դրամ է

Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող «Սիլ պլազա»-ի վերակառուցումն ավարտվել է 1997 թ.-ին։ Այդ մասին հուշատախտակ է փակցված շենքի՝ Աբովյան փողոցին հարող ճակատային մասում։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն, Արամի 3 հասցեի շենքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 999 մլն 192 հազար 711 դրամ։

Անշարժ գույքի որակական և քանակական բնութագրի համաձայն, 1 շենքից բաղկացած երկհարկանի շինության զբաղեցրած հողակատորը 794 քառակուսի մետր է։ Նպատակային նշանակությունը հասարակական է։ Շենքում «հանգրվանել են»՝ «Հայէկոնոմբանկ»-ը, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, «Սպորտ թայմ» ՍՊԸ–ն՝ իր «Ադիդաս» ապրանքանիշի խանութ-սրահով, «Ինլոբի» ընկերությունը։

Մինչ վերակառուցումը Արամի 3 հասցեի շինությունը համարվել է պատմության և մշակույթի հուշարձան։ Այդ մասին նշում կա 1995 թվականի պայմանագրում, սակայն վերակառուցումից հետո անհայտ հանգամանքներում շենքը դուրս է մնացել հուշարձանների ցանկից։ Կառավարության 2004 թ.-ի որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Արամի 3 հասցեն ներառված չէ այդ ցանկում։

Խաչատուր Սուքիասյանն ասելիք չունի

Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ցանկացանք այս թեմայի վերաբերյալ զրուցել։ Խոսնակի միջոցով ներկայացրեցինք մեզ հետաքրքրող հարցերի շրջանակը։ Խաչատուր Սուքիասյանը չցանկացավ խոսել շենքի սեփականաշնորհման գործընթացի մասին։ Միայն փոխանցեց, որ շենքը սեփականաշնորհվել է իր հոր՝ Ալբերտ Սուքիասյանի կողմից և որ ինքը մանրամասներին չի տիրապետում։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանից, քանի որ իր որոշումներով է սեփականաշնորհվել շենքը՝ հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործելու նպատակով։ Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը, մինչ նախարար նշանակվելը, 2019-2021 թթ.-ին Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի անդամ է եղել։

Բարձր տեխնոլոգիական արդոյունաբերության նախարարությունից փոխանցեցին Վահագն Խաչատուրյանի մեկնաբանությունը։ Այն է՝ «իր կողմից ընդունված որոշումները եղել են իր լիազորությունների շրջանակում, ավելացնելու այլ բան չունի»։

 

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան