Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաներում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
ԻՆչպես փոխանցում է shamshyan.com-ը, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու և Արարատի բժշկական կենտրոններ:
