Ռոբերտ Քոչարյանն ասուլիս կտա
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիս է տալու։ Լրատվամիջոցները հրավիրվելու և մասնակցելու են հավատարմագրման կարգով. նախատեսվում է ընդգրկել լրատվադաշտի ողջ սպեկտրը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը պատերազմից հետո անցել է առցանց ասուլիսների և հրաժարվում է ԶԼՄ-ների հետ տետ-ա-տետ հանդիպումներից, անգամ առցանց ասուլիսների ժամանակ է ընտրովի պատասխանում ԶԼՄ-ների ուղարկած հարցերին՝ չանդրադառնալով անկախ և ոչ իշխանական որոշ լրատվամիջոցների հարցերին։
