Ժողովրդից թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին. Արթուր Ղազինյան
Ժողովրդից թալանվածը պետք է վերադարձվի ժողովրդին: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը և հավելել.
«Սահմանադրական դատարանի որոշման ուժով ՀՀ կառավարությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է վերադարձնել ՀՀ այն քաղաքացիների ՊՇՌ թեսթերի համար ծախսված գումարները, որոնք կատարվել են ի կատարումն ՀՀ առողջապահության նախարարի ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ որոշման:
Աշխատողների կողմից թեսթավորման համար վճարելու պարտավորություն սահմանող «ԻՐ ՀԱՇՎԻՆ» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և ԱՆՎԱՎԵՐ:
Հ.Գ. Անլուրջ ընդունեք իրենց իրավաբան հռչակած դիլետանտ-ակտիվիստներին, նրանք ժողովրդի հետ չեն, նրանք ժողովրդի դեմ են»:
