Ես չգիտեմ մի պետություն, որտեղ պարտության սիմվոլին չեն փոխում, նույնիսկ ՔՊ-ականներն են զարմանում․ Վահե Հովհաննիսյան
Եթե նոյեմբերի 9-ից հետո հենց իշխանության ներսից նոր կառավարություն ձեւավորելու ճանապարհ լիներ, չէինք ունենա ո՛չ ընտրություններ, ո՛չ էլ այս ծայրահեղ ծանր զարգացումները, բայց էդ մարդիկ ոչինչ չարեցին՝ փախկվեցին նկուղներում մի քանի շաբաթ, հետո ոտքի կանգնեցին ու ասացին՝ ամեն ինչ նորմալ է։ Այս մասին «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Փողոց դուրս գալը տեխնոլգիա է, ոչ թե բովանդակություն, դա ինչ-որ բանի արդյունք կամ հետեւանք է։ Հայաստանում պետք է նոր, սոլիդ իշխանություն, մնացած բոլոր հարցերը չեն լուծվելու, այլ խորանալու են։ Ես չգիտեմ մի պետություն ու ժողովուրդ, որը պարտությունից հետո պարտության սիմվոլին չի փոխում։ Դա բնական պրոցես է, նույնիսկ իրենք են զարմանում։ Նոյեմբերի 9-ից հետո այս հասարակության մեջ բաժանումն ավելի խորացավ, ի՞նչ պետք է լինի, որ ընդհանրացող բաներ գտնենք»,- նշեց Հովհաննիսյանը։
