10 տոննա նարնջով բեռնված Mercedes-ը բախվել է Opel-ին և կողաշրջվել՝ փլուզելով քարե պարսպի մի հատված
Այսօր` դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, այնուհետև առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև տապալել քարե պարիսպը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
ԻՆչպես փոխանցում է shamshyan.com-ը, բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարինջով։
