Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 04.Դեկտեմբերի.2025, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

«Այստեղ ոչ թե իր հայտարարություններն են վտանգավոր, այլ այն, որ այդ մարդը շարունակում է երկիր ղեկավարել ու որոշել երկու հայկական պետությունների ճակատագիրը». Մետաքսե Հակոբյան. 168.am

Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։ Այստեղ նա մատնանշեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների իրավունքների մասին, ընդգծելով, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։

«Ես սրա մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ և նաև նախկինում բանակցությունների մասնակցած շրջանները գոնե այս մասով հաստատել եմ։ ԼՂ ինքնավար մարզը երբեք բանակցային գործընթացում չի դիտարկվել՝ որպես զուտ և միայն հայկական միավորում, որովհետև այնտեղ այն փաստի բերումով, ամեն դեպքում դա բանակցություններում արձանագրված է, որ ԼՂ ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։

Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂՀ կարգավիճակի վերջնական ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին։ Ի՞նչ է նշանակում՝ ողջ բնակչություն, նշանակում է՝ ոչ միայն հայկական բնակչություն, այլև ադրբեջանական բնակչություն։ Ես նախկինում մի քանի անգամ գոյություն ունեցած բանակցային գործընթացի վերաբերյալ իմ վերապահումները արտահայտելիս նաև շեշտադրումներ եմ արել։ Ենթադրենք, ինչու եմ ասում՝ ենթադրենք, որովհետև դա փաստ չէ, և եթե այդպես լիներ, ենթադրենք՝ այդ հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեր նաև ԼՂ ադրբեջանցի բնակչությունը։ Ենթադրենք՝ ադրբեջանցիները պիտի մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում էր հայկական կողմը, հարց, իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում իրենք էլ կարո՞ղ էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Եվ այս պարագայում ինչպիսի հարաբերություններ պիտի առաջանային։ Այս համատեքստում ԼՂ տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պիտի արձանագրվեր»,- իր առցանց վերջին ասուլիսում վստահեցրել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը վերաբերող հարցին նախ պատասխանեց, թե ադրբեջանամետ նման հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը ոչ թե նոր խնդիր է լուծում, այլ իր առջև դրված խնդիրների լուծման շարունակությունն է առաջ տանում, քանի որ նրա մոտ վաղուց Արցախի Հանրապետություն հասկացություն չկա։

«Արցախն իր համար արդեն որպես միավոր է, և գուցե Արցախ չի եղել բանակցություններում, բայց Արցախի Հանրապետության բոլոր նախագահները ոչ ուղիղ, բայց միշտ մասնակցել են այդ բանակցություններին։ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները առանց Արցախի նախագահների հետ խորհրդակցության, որևէ բանակցության չեն գնացել, և այդ ամենի արդյունքում նրանք արտահայտել են արցախահայության ու Արցախի ղեկավարների կամքը։ Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը, եկավ Արցախ գոռգոռաց, թե Արցախը Հայաստան է, և վերջ, մեզ ներքաշեց պատերազմի մեջ, կոտորեց մեր տղաներին, հետո հանձնեց մեր հայրենիքը և դա արեց միայնակ՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայրենիքը հանձնելուց հետո, այսօր էլ շարունակում է նույն գործընթացը, քանի որ ամեն ինչ ներվեց նրան՝ արդյունքում առ այսօր շարունակում է ղեկավարել երկիրը ու առհասարակ խոսել Արցախից։

Մետաքսե Հակոբյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանից այլ բան չէր էլ սպասում, նրա ասածներից ո՛չ զարմացել, ո՛չ էլ զայրացել է, միայն զարմանում է, որ մարդը, որը Ալիևի հետ աշխատում է, որպեսզի կործանի Արցախն ու Հայաստանը՝ դեռ ղեկավարում է Հայաստանը, ամենամեծ վտանգը հենց դա է։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը փաստացի ձեռքերը լվաց ու քաշվեց Արցախից, իսկ այս տարվա դեկտեմբերի 10-ին թեման վերջնականապես փակեց։ Հենց նրա ձեռամբ այսօր Արցախը որևէ քաղաքական գործընթացում չկա։ Այնպես որ, այստեղ ոչ թե իր հայտարարություններն են վտանգավոր, այլ այն, որ այդ մարդը շարունակում է երկիր ղեկավարել ու որոշել երկու հայկական պետությունների ճակատագիրը, սա ցեղասպանություն է։ Մինչև մեր ազգը չգիտակցի, որ սա ցեղասպանություն է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, և այս ամենի դեմը չառնի, Փաշինյանը շատ արագ կհասնի իր բոլոր նպատակներին, ինչը Ալիևի հետ ծրագրավորել են»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր այս բոլոր հայտարարություններով փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Ադրբեջանին ու Ալիևին, ճիշտ այնպես, ինչպես նախկինում հայտարարում էր, թե Արցախի հարցը պետք է այնպես լուծվի, որ ընդունելի լինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովուրդների, այլև Ադրբեջանի համար։ Այս ամենին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը բավարարում է նաև սեփական ամբիցիաները և բոլորին հետ է տանում 1988 թվականից առաջ, երբ Արցախում, ցավոք, հայն ապրում էր թշնամու հետ կողք կողքի՝ գիտակցելով, որ չպետք է լքի իր հայրենիքը, պիտի ապրի այնքան, մինչև հարցն իր ձեռքով լուծի, ինչը կարողացավ անել։

«Նիկոլ Փաշինյանը կոտորեց մեր երեխաներին, հիմա դրան ավելացնում է նաև այն, որ 30 տարի, երբ մեր սերունդն իր երիտասարդությունը նվիրեց Արցախին, ջնջում է այն ամենը, ջնջում բոլորիս կյանքը։ Այս ամենն նրան թույլ է տրվել մեր իսկ ժողովրդի ձեռքով, որը լուռ ու հնազանդ ենթարկվում է թուրք-ադրբեջանական գործակալին»,- նշեց արցախցի պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության վերաբերյալ էլ, թե 2016 թվականին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել, Մետաքսե Հակոբյանը հակադարձեց՝ բանակցային գործընթացը երբեք այնքան վատ չի եղել, որքան 2018 թվականից հետո։

«Մասնավորապես պետք է հիշենք, թե Ապրիլյան պատերազմը քանի օր տևեց, 3 օր, իսկ 4-րդ օրը ՀՀ երրորդ նախագահը կարողացավ այն կանգնեցնել, բանակցային գործընթացն այդքան ուժեղ էր։ Պատերազմը կարողացավ կանգնեցնել, որովհետև կար բանակցային գործընթաց, կար դիվանագիտություն, ինչը մենք չտեսանք վերջին պատերազմի ժամանակ։ 2018 թվականին արդեն բանակցային գործընթաց չկար, որովհետև Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ու հայտարարեց, որ ինքը զրո կետից է սկսում բանակցությունները, այսինքն՝ սեփական կետից։ Երևի հիմա եք, չէ՞, հասկանում, թե իր կետ ասելով՝ ինքն ինչ նկատի ուներ։ Ինքը նկատի ուներ՝ հանձնել Արցախը, տալ Սյունիքը և կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։

Իսկ ո՞վ ասաց, որ միջազգային հանրությունն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, թող Փաշինյանը ցույց տա որևէ միջազգային փաստաթուղթ կամ պաշտոնական հայտարարություն։ Նման բան չկա, միայն բանակցային գործընթացով է, որ Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի, բայց ոչ այս մարդկանց դեմքերով, նրանք միայն հիշեցնում են պարտություն, դավաճանություն, որոնց հետ միջազգային հարթակներում որևէ մեկը չի կարող նստել ու բանակցել»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան