Հայ շախմատիստների արդյունքները World Rapid Chess Championship 2021-ում
Վարշավայում ընթանում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի առաջին օրը կայացել է 5 տուր: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Պետրոսյանը՝ 4 միավոր (4 հաղթանակ, 1 պարտություն): Տիգրանը բաժանում է 4-16-րդ տեղերը, բայց լրացուցիչ գործակիցներով 16-րդն է: Առաջին տեղը կիսում են 4,5-ական միավոր վաստակած լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, վրացի Բաադուր Ջոբավան և աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենրը։
Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մովսեսյանը վաստակել են 3,5-ական միավոր, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ունեն 3-ական միավոր, Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 2,5, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը՝ 2-ական, Հովհաննես Գաբուզյանը՝ 1 միավոր։ ԱՄՆ-ի կազմից հանդես եկող Լևոն Արոնյանն ունի 3 միավոր:
Այսօր կկայանա ևս 5 տուր։
